Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: