Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Երևանում

Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Միշա Շահբազյանի կողմից շահագործվող՝ թիվ 10 երթուղին սպասարկող  «ԼԻԱԶ»  մակնիշի խափանված տրոլեյբուսի քարշակման նպատակով  Երևանի բնակիչ 55-ամյա Աղասի Բաբլոյանի վարած  «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է տրոլեբուսի առջևի մասում և դուրս եկել բեռնատարից։

Որոշ ժամանակ անց  «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթացել և վրաերթի ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև միացման աշխատանքներ կատարող Մ. Շահբազյանին և Ա. Բաբլոյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի հետևանքով վիրավորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Մ. Շահբազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL