Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգի պատրաստվածությունը շատ բարձր է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պատրաստվածությունը բավականին բարձր է։ Ավելին, մենք պարբերաբար ստուգում ենք դա, վարժանքներ ենք անցկացնում տարբեր զորավարժարաններում, ՀԱՊԿ անդամ տարբեր երկրներում»,- ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շարունակական աշխատանք է կատարվում: