Search
Close this search box.

Բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների հարցը բարձրաձայնվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Լրագրողի հարցին՝ քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը, Սաֆարյանն ասաց․

«Չկա այդպիսի հարց, մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,- ասաց նա:

Please enter a valid URL