Search
Close this search box.

Ադրբեջանցիները «Պապիկ-տատիկ» հուշարձանը քանդելու պահանջներ են ներկայացնում. Արցախի ԿԳՄՍ

«Մե՛նք ենք մեր սարերը» («Պապիկ-տատիկ») հուշարձանը քանդելու մասին հստակ տեղեկություն չկա: Այս մասին ArmLur. am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարբեր օգտատերեր կոչ են անում քանդել հուշարձանը՝ փոխարենը կանգնեցնել «Երկաթե բռունցք»-ը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։

Հավելենք, որ վերջերս համացանցում լուրեր էին պտտվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել էր քանդել «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը: Ավելի ուշ նաև խոսակցություններ են տարածվել, թե ադրբեջանցիները արդեն սկսել են քանդել այն։

Please enter a valid URL