Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները:
Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:
Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։