Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ՝ ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի վրա. երկրների միջև սահմանը փակվել է

ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող Rainbow կամրջի վրա ահաբեկչական հարձակման փորձ է տեղի ունեցել։ Անցակետում մեքենա է պայթել՝ առաջացնելով հզոր պայթյուն, որը հանգեցրել է մեքենայի ներսում գտնվող երկու մարդու մահվան, հայտնում է Daily Mail-ը։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ԱՄՆ-Կանադայի սահմանին գտնվող Rainbow Bridge-ի վրա ականապատ մեքենայի պայթյունը։ Այս մասին հայտնել է գերատեսչության տեղական բաժինը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Fox News-ը հայտնում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է երկրի՝ Կանադայի հետ սահմանին գտնվող կամրջի վրա ականապատ մեքենայի պայթյունը՝ որպես ահաբեկչական հարձակման փորձ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա ահաբեկչական հարձակման փորձ էր․ մեքենայում պայթուցիկներ են եղել։

Ավելի ուշ, Կանադան փակել է իր սահմանը Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև մոտակայքում գտնվող մի քանի այլ անցակետերը: Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Please enter a valid URL