Կրասնոդարի կենտրոնում Volkswagen-ի հետ բախումից հետո «ՎԱԶ 2110»-ը մխրճվել է շենքի մեջ, նույն մեքենայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի երկու քաղաքացիներ վիրավորվել են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքային ներքին գործերի վարչության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նոյեմբերի 22-ի երեկոյան Կրասնոդարի կենտրոնում գտնվող խաչմերուկում 46-ամյա կինը վարելով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել «ՎԱԶ 2110»-ին։ Տարածաշրջանային պետավտոտեսչության տվյալներով՝ բախումից հետո մեքենան շարունակել է ընթանալ և բախվել Ձերժինսկու փողոցի շենքի ճակատին։
Ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ Հայաստանի 20-ամյա և Ադրբեջանի 19-ամյա երկու քաղաքացիները տեղափոխվել են բուժհաստատություն՝ հետազոտման համար։
Վթարի փաստով կատարվում է վարչական հետաքննություն։