Մեքսիկայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած 102 կգ քաշային կարգի ծանրորդ՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը, երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։
Ի դեպ, սա 2023 թվականի մրցաշրջանում շիրակցի մարզիկի նվաճած արդեն 3-րդ ոսկե տիտղոսն է։ Մինչ այդ Գարիկը չեմպիոն էր հռչակվել ապրիլին՝ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում և ապա հաղթող ճանաչվել օգոստոս ամսին Ռումինիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։