Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ինչ է կատարվում

Ձկնաբույծները վաղ առավոտից բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։
Պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ, ըստ ներկաների՝ նոր օրենքն անելանելի վիճակ է ստեղծելու ձկնաբուծական տնտեսություններ համար։ Ըստ ցույցի մասնակից ձկնաբույծների՝ ոլորտում 3000-3500 մարդ է աշխատում և այս օրենքի կիրառման դեպքում շատերը լինելու են գործազուրկ, հետևաբար ձկնաբույծները նախարարից պահանջում են, որպեսզի օրենքը հետ կանչեն, ժամանակ տրամադրվի, նորից հանձնաժողով կազմվի և քննարկվեն բոլոր հարցերը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Մանրամասներ՝ը տեսանյութում:

Please enter a valid URL