Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):
Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին: Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի էջում:
Նշվում է, որ խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը, ուստի դրա սահաները տեղորոշելու համար կազմակերպությունը կիրառել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։