Search
Close this search box.

«Փաստ». Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անհանգստացած հայաստանյան նոր շարժմամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի:

Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապ վող լրատ վամ ի ջոց ն ե ր ը (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ:

Այստեղ շատ ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքի գնահատականները գրեթե նույնական են Հայաստանի արևմտյան թևի ներկայացուցիչների, իմա՝ մերձիշխանական շրջանակների որակումների հետ, որոնք տոտալ հարձակում են գործում բոլոր նրանց ուղղությամբ, որոնք իրենց հետ նույն «ճամբարում» չեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ցանկացած դեպքում, երբ որևէ անձից կամ ուժից առարկայական սպառնալիք է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ադրբեջանական մամուլն անմիջապես տեղեկատվական մեծ ար շավ է իրականացրել այդ անձի դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL