Search
Close this search box.

Ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու նիստի ընթացքում սադրանք չլինել, եթե այնտեղ այդքան թաղապետեր կային. Հեքիմյան

Իրապավաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի ավագանու նիստի ժամանակ միջադեպեր են տեղի ունեցել Երևանի վարչական շրջանների որոշ թաղապետերի մասնակցությամբ: Վերջիններս բռնարարքներ են իրականացրել:
Այսօր Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ական Փամբուխչյան Արմենն ասել է, որ «Սադրանքի են ենթարկել մեր վարչական շրջանների ղեկավարներին։ Վարչական շրջանների ղեկավարները տրվել են սադրանքին»:

Անեկդոտ հիշեցի:
-Ինչու՞ է այստեղ այսքան շատ զինվորական,
-Որպեսզի խուսափենք սադրանքից,
-Իսկ, եթե սադրանք չլինի՞,
-Ինչպես կարող է սադրանք չլինել, եթե այստեղ այսքան զինվորական կա:
Եվ, ուրեմն, ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու նիստի ընթացքում սադրանք չլինել, եթե այնտեղ այդքան թաղապետեր կային:

Please enter a valid URL