Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական կողմի հրաժարումը ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։
Ըստ նրա՝ այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում ու չեն կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը իրենց համար բարեկամ այդ երկրում: Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս են, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից և նաև համոզված են, որ ՀԱՊԿ-ը ներկայիս իրավիճակում կոչված է կարևոր դեր խաղալու տարածաշրջանային կայունության գործում։