Search
Close this search box.

Ալիևը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը «պաշտպանում է տարածաշրջանային խաղաղ օրակարգը, պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար»։

Please enter a valid URL