Search
Close this search box.

ԿԽՄԿ-ն կրկին տեսակցել է Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում կալանավորված հայերին»,- այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է ԱՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը, գրում է APA-ն։

Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման վայրի և նրանց հանդեպ վերաբերմունքի պայմաններով։

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյո՞ք այդ մարդիկ պայմաններ ունեն իրենց ընտանիքների հետ շփման համար, և ստեղծո՞ւմ է այդ պայմանները։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Վերջին այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է Կոիչը։

Please enter a valid URL