Search
Close this search box.

ԱՄՆ հետախուզական գործակալությունը ինչ է հայտարարում 70 տարի անց

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Նկարում Իրանի նախկին վարչապետ Մոհամմադ Մոսադեղն է։ 1953 թ. Իրանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում Մոսադեղը հրաժարական տվեց և հայտնվեց բանտում։

Այս դեպքերից շուրջ 70 տարի անց՝ 2023 թ. աշնանը միայն առաջին անգամ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA) պաշտոնապես հաստատեց, որ Մոսադեղի տապալման գործողությունը կազմակերպվել և համակարգվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից՝ այդպիսով նպատակ ունենալով պաշտպանել սեփական շահերը Իրանում։

Պետք է իմանալ, որ ԱՄՆ նմանատիպ հեղաշրջումներ է կազմակերպել նաև Գվատեմալայում (1954 թ.), Ինդոնեզիայում (1965 թ.), Չիլիում (1973 թ.)։

Սրանք միայն այն երկրներն են, որոնք կարելի է ասել, հաստատված են։ Իսկ թե որքան այլ երկրներում իշխանափոխությանն են մասնակցել ԱՄՆ հատուկ ծառայությունները, մնում է միայն ենթադրել։ Մինչև մի քանի տասնամյակ անց դրանք ևս կբացահայտվեն»։

Please enter a valid URL