«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձեւավորվելիք կառավարությանը, եւ այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր:
Թե Զաքարյանը, թե Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից եւ ինֆորմացիոն հոսքերից: Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: