Այսօր առավոտից կաթվածահար է երթևկությունը Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածում: Կամուրջը շուրջ 20 րոպեով փակվել է:
Օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել եւ գրել. «Իսակովի պողոտայում երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել, մարդիկ ստիպված դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը: խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի»:
Պարզվել է, որ Պարեկային ծառայությունը փակել է կամուրջը: Ոստիկանությունից հայտնել են, որ դա պայմանավորված արարողակարգով:
Երբ արդեն ճանապարհը բացվեց, մեքենաների վարորդներն ի նշան դժգոհություն, բողոքի, պարեկային ծառայության աշխատակիցների կողքով անցնելիս ձայնային ազդանշաններ էին տալիս։
Հիեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։