Search
Close this search box.

ՀՀԿ-ի ու Սերժի հաջողված տնազը

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցության քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր, ասվում է ՔՊ հաղորդագրության մեջ։

ՀՀԿ-ին ու Սերժին մերժած Նիկոլ քպ-ն ՀՀԿ-ի ու Սերժի հաջողված տնազը դարձավ ու գերազանցեց նրան բոլոր հարցերում։ Մնացել էր քաղաքական դպրոցը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է «ուսուցվելու» այդ դպրոցում՝ հայրենիքի, պետության, ինքնության, պատմության ուրացում եւ պղծում, եւ այդ հիմքով ինչ է բուծվելու՝ «նոր մոդելի հայրենասերներ»։

Մի օրինակ էլ՝ Քպ-ն ժամանակին ծաղրում էր Սերժի «աղդամը մեր հայրենիքը չէ» հիմարությունը։ Բոլորովին վերջերս ամենաշատը ծաղրող Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախը, Նախիջեւանը, Կարսը մեր հայրենիքը չեն։

LRAGIR.AM

Please enter a valid URL