Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինը հանդես է եկել կոչով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,-ասել է ՌԴ նախագահը BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում:

Պուտինի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները:

«Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», — նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Please enter a valid URL