Ադրբեջանի Խաչմազի շրջանի Գուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ, աղբյուրը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել։