Իրանի մայրաքաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել խորհրդարանի շենքի դիմաց, նրան ձերբակալել են տեղի անվտանգության ու ոստիկանության աշխատակիցները, տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնում է իրանական Nour News գործակալությունը։
«Իսլամական խորհրդի Մեջլիսի (խորհրդարանի-խմբ.) շենքի դիմաց անհայտ անձը ատրճանակից կրակ է բացել, նրան անմիջապես բռնել և ձերբակալել են անվտանգության և իրավապահ մարմինների աշխատակիցները։
Գործակալությունն այլ մանրամասներ չի հայտնում, տուժածների մասին տեղեկություններ չկան։