Search
Close this search box.

ՆԳ նախարարությունը կոչով դիմում է վարորդներին․ հանրապետության ճանապարհներին ուժեղացված ծառայություն է

Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։

Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Please enter a valid URL