Ադրբեջանի nախագահի 2023 թվականի հուլիսի 17-ի հրամանի համաձայն՝ Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության երկրորդ մասը՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից։ Այս մասին հայտնում է APA-ն։
Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային ենթակայաններ։ Այսօր մեկնել է մարդասիրական օգնություններով 23 բեռնատարների շարասյունը։ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ նախատեսվում է մոտ ապագայում մարդասիրական օգնության շրջանակներում Ուկրաինա ուղարկել 7,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրատեխնիկայի հետագա բեռներ։
Նշենք, որ այս մարդասիրական օգնության առաջին մասը Ուկրաինա է ուղարկվել այս տարվա հոկտեմբերի 30-ին։