Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։
Իրավիճակը լարվեց Անի Խաչատրյանի ելույթից հետո։
««Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի կենսագրությունը միասին վերցրած։ Այս ամբիոնը թուլության ու անկարողության արդյունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց ու պատասխանել, թե ինչու էր ձեր քաղաքական թիմը հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող հյուսիսային Z արբանյակներ խաղում»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Սոնա Աղեկյանը ասաց․
«Որովհետև քո տերերը թույլ էին տալիս, որ ադրբեջանցիները միզեն Վազգեն Սարգսյանի արձանի վրա, չափդ ճանաչի՛ր»։
Անի Խաչատրյանն էլ իր հերթին Աղեկյանին անվանեց «կոյուղաջրերի թագուհի»։
Իրավիճակը լարվեց և ամբիոնից հեռանալուց հետո Անի Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը հարվածեցին միմյանց։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգեց անջատել խոսափողներն ու ուղիղ հեռարձակումը։