Search
Close this search box.

Բրիտանացի նախարարի կովկասյան այցը, Բաքվի ակնարկը և էրդողանի երաշխիքը․ Կովկասը եռում է

Կովկաս ժամանած բրիտանացի նախարարին Ադրբեջանը դիմավորում է Ֆրանսիային Կովկասում նոր պատերազմի «հրձիգ» կարգող ինտենսիվ հայտարարություններով: Ալիեւն իհարկե շատ լավ գիտե բրիտանական ռազմավարության քիմքը, եւ բավարարում է այն:

Այդ իրավիճակը գուցե բավարարում է մեծ խաղի բոլոր մասնակիցններին, այդ թվում Ֆրանսիային: Դա ըստ էության խաղի մեջ մնալու նրա գինն է, որը սակայն կարող են վճարել միայն Հայաստանն ու Վրաստանը, կախված, թե ում բախտը չի բերի ամենից շատ:

Միացյալ Նահանգները խաղի ակտիվ ռեժիմից բավականին սահուն կերպով դուրս է գալիս հենց Ադրբեջանի ձեռքով: Ռուսաստանը՝ Հայաստանի ձեռքով:

Ազատվում է «տարածություն», հարցն այն է, թե ինչի՞ համար, ինչո՞վ է լցվելու այդ տարածությունը:
Այդ հարցի պատասխանն ըստ երեւույթին «պտտվել» է Սան Ֆրանցիսկոյում՝ Բայդեն-Ցզինպին հանդիպման սեղանի «շուրջ», որից հետո Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարարը շտապում է Կովկաս, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Կիեւ եւ հայտարարում, որ Ուկրաինայի համար չունեն «կախարդական փայտիկ», իսկ Էրդողանը Հայաստանին ասում է, որ ներկայիս ժամանակաշրջանում ինքն է Կովկասի կայունության երաշխիքը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Please enter a valid URL