Search
Close this search box.

Տիգրան Ավինյան դեմ դատարան հայց է ներկայավել

Ես վարչական դատարան դիմում եմ տվել, որում պնդում եմ, որ Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով չի ստանձնել քաղաքապետի լիազորությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիտում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Մինչեւ Ավինյանը, երեք քաղաքապետները ապահովել են քվորում երդմնակալության նիստին: Տիգրան Ավինյանը պնդում է, որ դա արարողակարգային նիստ է, եւ քվորում չի պահանջվում:

Երկրորդ, նույն նախադեպով Թալինում 2022-ի մայիսին ընտրվել է քաղաքապետ։: Քվորումը նիստին ապահովվել է, երբ ավագանին ընտրել է քաղաքապետին, սակայն երդմնակալության արարողության նիստին քվորում չի ապահովվել, ինչի հետեւանքով երեք ամիս անց եղել են արտահերթ ընտրություններ:

Երրորդը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանն ու իր տեղակալը, հարցին, թե կարո՞ղ է լինել օրենքով սահմանված նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Տիգրան Ավինյանի գործընկերները հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում»,-ասաց նա:

Սամվել Հակոբյանը հավելեց, որ իրենք ներկա են լինելու ավագանու նիստերին. «Սակայն զգուշացնում եմ բոլոր երեւանցիներին, որ ցանկացած որոշում, ցանկացած աշխատանք։ եւ հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետի հետ, վստահ մի եղեք, որ այդ ամենը հետագայում չի վիճարկվելու: Ամսի 13-ի նիստը քվորում չի ունեցել, մեր օրինական պահանջը դատարանում այն է, որ անցկացվի նոր երդմնակալության արարողակարգի նիստ: Եթե ընդդիմադիր ուժերը գան, ապահովեն քվորում, ապա ուղղակի ամսի 13-ից ի վեր ինչ որոշում ընդունվել է, նորից կարվի, իսկ եթե չապահովեն քվորում, տրամաբանական կլինի ունենալ արտահերթ նոր ընտրություններ»,- հայտարարեց նա:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ձեզ հաջողություն եմ մաղթում դատական գործում»:

Please enter a valid URL