Search
Close this search box.

Ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը շարունակվում է. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևմտյան է, 4-7 մ/վ, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:

Please enter a valid URL