Search
Close this search box.

Ադրբեջանում կրկին դատում են հայ գերու

Ադրբեջանում կրկին դատում են հայ գերու՝ Գագիկ Ոսկանյանին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանաան ԶԼՄ-ները։

Ադրբեջանական ԶԼՄ-ները Ոսկանյանին «դիվերսանտ» են անվանում։ Նշվում է, որ «հետաքննությունն» ավարտվել է, քրեական գործով նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան՝ քննության։

Օգոստոսի 16-ին մարտական ​​դիրքը լքել է պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գ.Վ.-ն: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ գերիների նկատմամբ:

Please enter a valid URL