Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այս պահին Կենտրոնական Ասիայի հարավում որոշ կոնֆլիկտներ գտել են իրենց հանգուցալուծումը, օրինակ՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև կոնֆլիկտը, հաղորդում է БЕЛТА-ն:
«Ավարտվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը: Պետք է մտածել՝ ինչպես կազմակերպել այդ երկու պետությունների կյանքը: Հասկանալի է, որ դա հնարավոր չէ անել մեկ-երկու տարում: Դրանք վաղեմի ցավոտ կետեր են: Սակայն այդ ուղղությամբ դրական միտում կա»,- ասել է Լուկաշենկոն: