Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։
Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ Պողոսյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում։ Նա ունեցել է փախստականի վկայական։
Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, նա մոտ ապագայում կարտահանձնվի Ռուսաստանի Դաշնությունից։
Ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը։
Ռուսաստանում Միհրան Պողոսյանը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։ Հայաստանում, ի թիվս այլ հարցերի, Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու մեջ։
«Մայիսի 17-ին հանրապետությունում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը բերել է էկվադորական միրգ ներկրող ընկերությունը։ Արգելված ապրանքը նախատեսված էր Պողոսյանին պատկանող բանան մատակարարող ընկերության համար»,- գրում է Telegram ալիքը։