Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Երևանում Ուելսի երկրպագուներին բերման ենթարկելու մասին

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Ուելսի ֆոտբոլային ակումբի երկրպագուներին հենց այնպես չեն տեղափոխել Ոստիկանության կենտրոնական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության ժամանակ պարեկներն ու ոստիկանները նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, գոռում-գոչում են, բայց սկզբում պարեկներն ու ոստիկանները զերծ են մնացել գործողություններ կատարելուց, քանի որ աշխարհում ընդունված է նաև նման ձևով երկրպագել իրենց թիմին։

Սակայն հետո նկատել են, որ այդ անձինք գարեջրի շշեր են կոտրում ասֆալտին, մի քանիսն էլ ակնհայտ բաց տարածքում միզում են, ինչից հետո պարեկներն ու ոստիկանները ստիպված, հասարակական կարգը պահպանելու նպատակով նրանց տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ․Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված երկրպագուների մեծ մասը եղել է ոչ սթափ, նրանք են՝ 51-ամյա Գռաֆուդ Լեֆին, 26-ամյա Գարետ Էմիր Կարեսին, 30-ամյա Ջորջ Տոմա Վալեսին, 56-ամյա Գարեթ Վանին, 26-ամյա Ջոնես Ջոնն Գվիոնին, 30-ամյա Պհիլիպս Ելիս Հավին, 30-ամյա Դայֆդ Գեռալտ Ռհունին, 23-ամյա Հովելլա Լեվիս Ահելդոնին, 35-ամյա Վիլիամս Ալան Գեռավնին, 38-ամյա Բարի Մամադու Յասա Առուին, 31-ամյա Միդ Բրենդան Ջեյմսին, 30-ամյա Ռիչարդ Էնդրյու Դինին, 30-ամյա Բիրկից Տոմու Ալեյին, 32-ամյա Էվանս Օլիվեր Ջինին, 45-ամյա Բերդի Գավին Ջոն և 31-ամյա Մանոջել Գերմա Էյվարդին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL