Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.47 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.62 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հոկտեմբերի 19-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։ Եվրոն ընդունվում է միջինը 431.82 դրամով, վաճառվում՝ 446.56 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ չի փոխվել։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.40 դրամով, վաճառվում՝ 4.66 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 486.06 դրամով, վաճառվում՝ 514.44 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նույնպես մնացել է անփոփոխ։