Search
Close this search box.

Wildberries-ում նոր փոփոխություններ կլինեն

Wildberries-ը նվազեցնում է ապրանքների վերադարձման դեպքում գումարի հետվերադարձի ժամկետը մինչև 1-2 օր, դրա համար նոյեմբերի 19-ից հաճախորդները պետք է պատվերը վերադարձնեն միայն այն կետը, որտեղից ստացել են պատվերը, РИА Новости-ին հայտնել են ընկերությունից։

«Wildberries-ը ձգտում է կրճատել բոլոր ապրանքների վերադարձի ժամանակ գումարի հետ ստանալու ժամկետները՝ հասցնելով մինչև 1-2 օր։ Դա հատկապես կարևոր է բարձր վաճառքի սեզոնի ընթացքում: Որպեսզի հաճախորդի քարտին գումարը ավելի արագ հասնի նոյեմբերի 19-ից ապրանքը պետք է վերադարձվի միայն այն Wildberries-ի կետ, որտեղից հաճախորդն ստացել է պատվերը»,- հայտնում են ընկերությունից։

Հստակեցվում է, որ դա վերաբերում է միայն այն դեպքերին, երբ գնորդը սկզբում վերցրել և վճարել է ապրանքը, իսկ որոշ ժամանակ անց որոշել է վերադարձնել այն։

Ընդգծվում է նաև, որ հաճախորդները, ովքեր ապրանքները վերադարձնում են այլ կետեր, բացի այն վայրերից, որտեղից ստացել են պատվերը, կազմում են ընդհանուրի մոտ 6%: Միաժամանակ նման հաճախորդներին գումարների վերադարձման արագությունը կնվազի միջինը 3-4 օր։

«Եթե հաճախորդը մոռացել է, թե որտեղից է վերցրել պատվերը կամ ապրանքը առաքվել է առաքիչի միջոցով, ապա նա կարող է պարզաբանել դա անձնական հաշվում կամ աջակցության ծառայությունում: Մոտ ապագայում , նման ֆունկցիոնալությունը կհայտնվի Wildberries հավելվածում»,- հավելել են ընկերությունից։

Please enter a valid URL