Search
Close this search box.

Հնդկական ընկերությունը MArG ինքնագնաց հաուբիցներ կուղարկի ՀՀ

Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտնում է Idrw պարբերականը։

Պարբերականը գրում է, որ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում, Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը:

2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել չորս «Սվատի» շարժական ռադիոլոկացիոն սարքավորում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին կնքվել է 245 մլն դոլարի պայմանագիր ՝ «Պինակա» բազմափող ռեակտիվ սարքավորումների, հակատանկային հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի գնման համար։

Ինչպես գրում է պարբերականը` MArG 155 մմ-ը ժամանակակից հրետանային համակարգ է, որը միևնույն ժամանակ հզոր է, ճշգրիտ և մոբիլ։ Իր 155 մմ թնդանոթով, որի տրամաչափի 39 է և 4×4 անվավոր շասսիով այն կարող է մանևել ցանկացած տեղանքում: Այն ունի մինչև 30° թեքություն հաղթահարելու և «կրակելու ու փախչելու» ունակություններ, որոնք նրան դարձնում են «բազմակողմանի և ահեղ զենք»:
Նշենք, որ տեղեկությունն այն մասին, որ Երևանը Դելիից ինքնագնաց սարքավորումներ է պատվիրել, հայտնվել է 2023 թվականի մարտին։

Please enter a valid URL