Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից։
Նշվում է, որ պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ: