Տեր Հարությունը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը․ «ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Սիրելի այնթապցիներ, տեղեկացնում ենք, որ Գագիկ անունով սույն անձը Այնթապ համայնքում կատարել է ապօրինի ծիսական արարողություն՝ թաղման կարգ: Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում»։