Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում:
Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Այրվել է գազի 3 հաշվիչ:Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ-երը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխացմամբ, հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը: