ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան էջում գրում է.
«Քիչ առաջ դատարանը վերացրեց քսանամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի արդյունքում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին: