ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ Ադրբեջանին ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է։
«Ամոթալի է, որ ԱՄՆ-ի հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։ Ես զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այս վայրագությունները: Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելափակելը ճիշտ քայլ է»,- ասել է թեկնածուն։