Search
Close this search box.

ՀՀ-ը պաշտոնապես հանձնել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը․ ՄՔԴ

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Հայաստանը պաշտոնապես հանձնել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին:

«Հայաստանը դառնալու է 124-րդ մասնակից պետությունը և 19-րդը արևելաեվրոպական երկրներից»,- նշված է տեքստում:

ՄՔԴ-ից տեղեկացրել են նաև, որ հայկական կողմը փաստաթղթեր է փոխանցել, որոնք հաստատում են, որ ՀՀ-ն հետին թվով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից։

Please enter a valid URL