«Ես չգիտեմ՝ ինչից է եղել հրդեհը, ես ֆակուլտետի պահակը չեմ, դեկանն եմ ընդամենը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած հրդեհին՝ ասել է ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը: «Ես աշխատանքային պրոցեսն եմ ղեկավարում, ոչ թե՝ նկուղում ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի՞, թե՞ ոչ»,- հավելել է նա: