Search
Close this search box.

Պայթյունը տեղի է ունցել ԵՊՀ նկուղային հարկում. նոր մանրամասներ

ԵՊՀ-ում պայթյունը եղել է նկուղային հարկում։ Այս մասին Aysor.am-ին ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

«Մենք մանրամասներ չգիտենք, նկուղային հարկում է պայթյունը տեղի ունեցել, մեզ որևէ մեկը բան չի ասում»,-ասաց նա։

Տարիել Ղոչիկյանը նշեց, որ  նախնական՝ երկու տուժած կա։ «Երկու հոգու տարել են շտապօգնության մեքենայով, թե էլի կան՝ չգիտեմ, ոչ մի բան  չեն ասում, ինֆորմացիա չեն տալիս»,-ասաց նա և նշեց, որ տուժածները ոչ թե ուսանողներ են, այլ աշխատակիցներ։

«Աշխատողներից են, նկուղային հարկում իրենց տեղն ունեին»,-ասաց նա։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը հստակեցրեց, որ բուհի լաբորատորիայում չի եղել պայթյունը՝ նշելով, որ այլ մանրմասների չի տիրապետում։

Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը, Aysor.am-ին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«Այժմ հրդեհը մարված է, փրկարար ծառայություններն էլ համապատասխան գործողություններ են իրականացնում։

Please enter a valid URL