Search
Close this search box.

Թուրքիայից կրկին կոշտ հայտարարություններ են հնչում

Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը՝ մեկնաբանելով տեղի մի խումբ քաղաքացիների նախաձեռնությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հայց ներկայացնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Իսրայելը վաղ թե ուշ կկանգնի Հաագայի դատարանի առջև՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։

«Իսրայելը վաղ թե ուշ կանգնելու է դատարանի առաջև պատասխանատվության է ենթարկվելու, քանի որ նա սպանում է երեխաներին ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Սրա համար նա անպայման պատասխանատվության է ենթարկվելու»,- ասել է նախարարը Milliyet թերթին:

Նրա խոսքով՝ «եթե ​​այսօր նրանք չկարողանան դա անել, հանցագործները դեռ տարիներ անց կհայտնվեն ՄՔԴ-ի մեղադրյալների աթոռին»։

Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների անկարողության վրա՝ լուծելու այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն է։

Please enter a valid URL