Search
Close this search box.

Պատրաստվում է արդյոք Հայկ Մարությանը վայր դնել մանդատը

Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը ավագանու նիստերին չի ներկայանում։ MediaHub-ի տեղեկություններով՝ Մարությանը պատրաստվում է մանդատը վայր դնել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարությանը, սակայն, չի շտապում, սպասում է, որ բյուջեն հաստատվի, այնուհետև հրաժեշտ տա բոլորին։ Երևանի ավագանին հաջորդ տարվա բյուջեի հարցը կքննարկի դեկտեմբերին:

MediaHub-ի քաղաքապետարանի աղբյուրները հայտնել են, որ Հայկ Մարությանը կառույց էլ չի այցելում։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը տեղեկությունն առաջին անգամ էր լսում։ Հարցին՝ հաջորդ նիստին Մարությանը կներկայանա, թե ոչ՝ Գրիգորյանը պատասխանեց․ «Չգիտեմ, բայց նիստին ներկայանալն ու մանդատը դնելը տարբեր բաներ են։ Այս պահին չեմ կարող հաստատ ասել կգա, թե չի գա նիստին։ Բայց այն հարցերը, որոնք մանդատը դնելուն էին վերաբերում, առաջին ագնամ եմ լսում։ Նման քննարկումներ չկան»։

Please enter a valid URL