Search
Close this search box.

Անդրանիկ Թևանյանը հրաժարվեց

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը: «Ինչպես նախընտրական փուլում էի հայտարարել, անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, նշել էի, որ մենք օգտագործում ենք այս ընտրությունները՝ իշխանափոխության նպատակով, ու ասել էի, որ չեմ վերցնելու մանդատը: Խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամներն իրենց ակտիվ գործունեությամբ կարդարացնեն երևանցիների քվեն»,- ասել է նա:

Please enter a valid URL