Search
Close this search box.

Բաքուն հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում

ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում հնչեցրած անհիմն հայտարարությունների վերաբերյալ: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշվում է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր, իսկ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

Please enter a valid URL