2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է։
Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է պատմական, քանի որ թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը կրկնապատկվում են։
Կրկնապատկվել են նաև պաշտպանական ծախսերը, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության։ Մեր հարևանները վստահ են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,- ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ բարձր մակարադակի է հասցվել առաջնային բուժօգնությունը, որի արդյունքն այն է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և փոխարենը գրանցվել է բնական առավելագույն աճը:
Ըստ նրա` ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։
«Վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ նկատմամբ նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել»,- հավելեց նա: