Search
Close this search box.

ԱՄՆ-ն համապարփակ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լեռնային Ղարաբաղի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայանը։

Դիվանագետը շեշտել է, որ զեկույցում ներառվելու է ոչ միայն ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման օրը տեղի ունեցածը, այլև դրան նախորդած ամիսների իրադարձությունները։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է այն տեղեկատվությունը, որը ստացել է միջազգային հասարակական կազմակերպություններից։

«Մենք աշխատում ենք Հայաստանին աջակցելու վրա։ Ես շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության բարեփոխումների և քաղաքական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հանձնառությամբ, և ես կարծում եմ՝ մեր պարտքն է օգնել Հայաստանի ժողովրդին դմակայել այս դժվարին իրավիճակներում, որպեսզի այն խիզախ որոշումները, որ նրանք կայացրել են, օգնեն նրանց հասնել ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի», — հայտարարել է նա։

Please enter a valid URL